Աղասի Թալալյան [ՆԿԱՐԻՉՆԵՐ]
Ծնվել է 1963 թվականին Երևանում, Հայաստան: 1978-1982 թվականներին սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, իսկ 1984- 1989 թվականներին` Երևանի ¶եղարվեստա-թատերական ակադեմիայում: 2008 թվականից հանդիսանում է Հայաստանի Նկարիչների Միության անդամ; Ցուցահանդեսներ. 1993թ. խմբակային ցուցահանդես Աբու- Դաբիի մշակույթի և արվեստի կենտրոնում, ԱՄԷ, 1993թ. անհատական ցուցահանդես ԱՄՆ դեսպանատանը, Երևան, 2000թ. ցուցահանդես Տորոնտոյում, Կանադա, 2001թ. ցուցահանդես Նկարիչների Միությունում` նվիրված Քրիստոնեության 1700 ամյակին, 2007թ. ցուցահանդես Սանկտ- Պետերբուրգում, Ռուսաստան, 2008թ. ցուցահանդես Նկարիչների Միությունում “Բնապատկեր” թեմայով, Հայաստան: