<< ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ

Անատոլի Ավետյան
Անատոլի Ավետյան [ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ]

Ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 5-ին,Սիբիրում: 1967 թվականին տեղափոխվել է Հայաստան, (ք. Կիրովական) մշտական բնակության: 1969 թվականին ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, 1972 թվականին` Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիա: 1977 թվականին գերազանցիկության դիպլոմով ավարտել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը: 1988 թվականին դարձել է ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ: Ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ընդունվել է նկարիչների միջազգային ասոցիացիա, UNESCO: ՀՀ Նկարիչների Միության վարչության անդամ է: 2009 թվականին շնորհվել է ՀՀ Վաստակավոր Նկարիչի կոչում: Ցուցահանդեսներ. 2001թ. անհատական ցուցահանդես Բելգիայի Կնոք-Զոուդ քաղաքում, Ցուցահանդես Մոսկվայի Նկարիչների Կենտրոնական Տանը, 2002թ. անհատական ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Տանը, Երևան, 2005թ. Քանդակների անհատական ցուցահանդես, Երևան, 2007թ. անհատական ցուցահանդես Վանաձորում (Հայաստան), 2008թ. անհատական ցուցահանդես Գորիսում (Հայաստան): Ավետյանի աշխատանքները պահպանվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Հայաստանի Ազգագրական Թանգարանում, Մշակույթի նախարարությունում, Բոստոն քաղաքի «ԱԼՄԱ» թանգարանում և այլն: