<< ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ

Աննա Ավետիսյան
Աննա Ավետիսյան [ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ]
Էլ. հասցե aveannushka@yahoo.com
Ծնվել է 1984 թվականի ապրիլի 4-ին Երևանում: 1996-2000 թվականներին սովորել է Երևանի Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, իսկ 2000-2006 թվականներին' Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում` գրաֆիկայի բաժին: 2006 թվականից առ այսօր աշխատում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում որպես դասախոս: 2007 թվականից  Հայաստանի Նկարիչների Միության անդամ է հանդիսանում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Ցուցահանդեսներ. 2005թ. "All Together" խորագրով ցուցահանդես' Թեքեյան կենտրոնում'Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդ նկարիչների մասնակցությամբ, Երևան, 2007թ. Մեկական աշխատանքի ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան,  2008թ. Երիտասարդ նկարիչների ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2008թ. Լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2009թ. Բնանկարի ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2009թ. Գարնանային ցուցահանդես  Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2009թ. "Գրաֆիկա-Քանդակ" ցուցահանդես Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2010թ. Սուրբ Սարգսի տոնին նվիրված երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես  Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան, 2010թ. արնանային ցուցահանդես  Հայաստանի Նկարիչների Միությունում, Երևան և այլն:    
Էջի սկիզբ