Անուշ Եղիազարյան [ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ]
Հեռախոս (+374 91) 304 047, (+374 10) 247 892
Ծնվել է 1965 թվականի հունիսի 15-ին Երևանում: 1984 թվականին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1990 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտը: 1991 թվականից դասավանդում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: 1994 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը և արժանացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: 1996 թվականից ՀՀ ՆԿարիչների Միության դեկորատիվ - կիրառական արվեստի մասնաճյուղի անդամ է: 2008 թվականին պաշտպանել է դոկտորոկան թեզը և արժանացել մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: 2009 թվականից Խ. Աբովյանի անան ՀՊՄՀ-ի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչն է: Հայկական գոբելենի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի դուստրն է: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բովեում, Պլովդիլում, Պրահայում: 2010 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Երևանում' ՀՀ նկարիչների միությունում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, բազմաթիվ գիտամեթոդական և արվեստաբանական աշխատությունների, մենագրությունների հեղինակ է: