Ծնվել է 1961 թվականին Երևանում, Հայաստան: 1976-1980 թվականներին սովորել է քանդակագործություն Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև 1980-1986 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստի ինստիտուտում: 1986 թվականից սկսած մասնակցել է Հայաստանի Նկարիչների Միության կողմից կազմակերպված մի շարք ցուցահանդեսների Երևանում, Գյումրիում (Հայաստան), Մոսկվայում (Ռուսաստան), Պանեվեժիսում (Լիտվա) և Խարտումում (Սուդան):1987 թվականին մի խումբ երիտասարդ և տաղանդավոր նկարիչներով ստեղծել են 3-րդ Հարկ խումբը: Արշակը մասնակցել է տարբեր ցուցադրությունների 3-րդ Հարկ խումբի կազմում: 1990 թվականից հանդիսանում է Նկարիչների Միության անդամ:Արշակ Նազարյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի Ժամանակակից Արվեստի թանգարանում, Մեդելինի Ժամանակակից Արվեստի թանգարանում, Կոլումբիա, Էթնոգրաֆիայի թանգարանում, Սարդարապատ, Հայաստան, Վանաձորի պետական պատկերասրահում, Հայաստան:
Արշակ Նազարյանը այժմ ապրում և աշխատում է Լոս-Անջելեսում, Կալիֆորնիա:
Ցուցահանդեսներ.
2000թ. խմբակային ցուցահանդես Գրեյ Մակ Գիր Ժամանակակից պատկերասրահում, Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, 2001թ. խմբակային ցուցահանդես Իվարտ Պատկերասրահում, Փարիզ, Ֆրանսիա, 2001թ. խմբակային ցուցահանդես Դուվալ Պատկերասրահում Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, 2001թ. Բունկեր Խումբ, Նկարչի Կենտրոնական Տուն, Մոսկվա, Ռուսաստան, 2001թ. Բունկեր Խումբ, Դոն Օ Մելվենի Պատկերասրահում, Արևմտյան Հոլիվուդ, Կալիֆորնիա, 2002թ. Բունկեր Խումբ, Կերկոֆ Սրահում, վեստվուդ, Կալիֆորնիա, 2003թ. խմբակային ցուցահանդես Հարվեստ Պատկերասրահում, Գլենդել, Կալիֆորնիա, 2004թ. Ճանապարհ դեպի Նեոաբստրակտ արվեստ, խմբակային ցուցահանդես, Պատկերասրահում, Մոսկվա, Ռուսաստան, 2004թ. Ժամանակակից արվեստի փառատոն, Էզանվիլ, Ֆրանսիա, 2005թ. Ժամանակակից արվեստի փառատոն, Ժամանակակից Արվեստի թանգարան, Մեդելին, Կոլումբիա, 2005թ. անհատական ցուցահանդես Աշոտ Աշոտի ստուդիա/պատկերասրահում, Փարիզ, Ֆրանսիա, 2007թ. Հայաստանի Ժամանակակից Արվեստի թանգարանում, 2009թ. խմբակային ցուցահանդես Գարբուշյան պատկերասրահում, Բեվերլի Հիլս, Կալիֆորնիա, ԱՄՆ: