Ծնվել է 1963 թվականի մայիսի 5-ին Երևանում: 1980-1985 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետում: 1989 թվականից մինչ օրս աշխատում է ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի գունանկարի ամբիոնում: 1990 թվականից հանդիսանում է նկարիչների միության անդամ: 1985 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1999 թվականից հետո չորս անհատական ցուցահանդեսով հանդես է եկել Ֆրանսիայում: 2007 թվականին “Հայաստան, իմ բարեկամ” ֆրանս-հայկական միջոցառման շրջանակներում ունեցել է անհատական ցուցահանդես: 2007 թվականին կերտել է հայոց ցեղասպանություն թեմայով հուշարձան, որը տեղադրված է Ֆրանսիայի Տուր քաղաքում: