Աշոտ Բաղդասարյան [ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ]
Ծնվել է 1957 թվականի մարտի 29-ին: 1981 թվականին ավարտել է Լենինգրադի Նկարչության, Քանդակագործության և Նախագծման Ռեպին ինստիտուտը: 1983 թվականից հանդիսանում է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, 1995 թվականից' Նկարիչների միջազգային ասոցացիայի անդամ, 2008 թվականից' Հունգարիայի քանդակագործների միության և Հունգարիայի ստեղծագործող նկարիչների ասոցացիայի անդամ: Անհատական ցուցահանդեսներ. 2000 թ. "Ստուդիա 13", Պասադենա, ԱՄՆ, 2000թ. Արվեստի միջազգային կենտրոն, Փարիզ, Ֆրանսիա, 2003թ. Պատկերասրահ Ա, Դյուսելդորֆ, Գերմանիա, 2005թ. "Հոնվեդ" մշակութային կենտրոն, Վեսպրեմ, Հունգարիա, 2005թ. Հայաստանի մշակույթի կենտրոն, Գյոռ, Հունգարիա, 2005թ. Մշակութային կենտրոն, Դորոգ, Հունգարիա, 2005թ. Պատկերասրահ 21, Բուդապեշտ, Հունգարիա, 2007թ. Հայաստանի մշակույթի կենտրոն, Բուդապեշտ, Հունգարիա, 2008թ. 008 "Ferenc Liszt" ցուցասրահում, Սոպրոն, Հունգարիա, 2008թ. Հունգարիայի մշակութային տանը, 2008թ. Գոնցի պատկերասրահ, Հունգարիա, 2009թ. Մշակութային կենտրոն, Պալոզնակ, Հունգարիա: Խմբակային ցուցահանդեսներ. 2001թ. Քրիստոնեության 1700 ամյակ, Երևան, 2001թ. Դանթեն Հայաստանում, Երևան-Ռավեննա, 2001թ. Հայաստանի արվեստագետները Սամարայում, Սամարա, Ռուսաստան, 2002թ. Արարատ լեռը Հայաստանի մշակույթում, Երևան, 2004թ. Մշակութային սիմպոզիում, Գերմանիա, 2005թ. "Sakrale Kunst" միջազգային ցուցահանդես, Գերմանիա, Գլազգուո, Լեհաստան, 2008թ. "Երեք սերունդ", Երևան, 2009թ. "Պրեմիեր" ցուցահանդես Դունա պատկերասրահ, բուդապեշտ, Հունգարիա, 2009թ. "Peacemaker " ամենամյա ցուցահանդես Նկարիչների կենտրոնական տանը, Մոսկվա: Նրա քանդակները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովի պետական պատկերասրահում, Մոսկվա, Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում, Հայաստանի Մշակույթի նախարարությունում, Ռուսաստանի Մշակույթի նախարարությունում, Դանտեսկոյի կենտրոնում, Ռավեննա, Իտալիա: Բազմաթիվ քանդակներ գտնվում են նաև տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: