<< ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Գևորգ Եղիազարյան
Գևորգ Եղիազարյան [ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ]

Ծնվել է 1963 թվականին Գյումրիում, Հայաստան: 1978-1983 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջում, 1985-1986 թվականներին' Սանկտ Պետերբուրգի Ռեպին գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1986-1987 թվականներին' Երևանի Գեղարվեստի ինստիտուտում: 1994 թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է հանդիսանում: 2005 թվականին հիմնադրել է "Սալազարդ" խեցեգործական փորձարարական արվեստանոցը: Ցուցահանդեսներ. 2000թ. խմբակային ցուցահանդես ARTEXPO-ում, Նյու Յորք, 2000թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Ատլանտա, 2001թ. խմբակային ցուցահանդես ARTEXPO-ում, Նյու Յորք, 2001թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Վաշինգտոն, 2001թ. խմբակային ցուցահանդես Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևան, 2002թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Վաշինգտոն, 2003թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Նյու Յորք, 2004թ. խմբակային ցուցահանդես Ժնևի PALEXPO-ում, Ժնև, 2004թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Վաշինգտոն, 2005թ. խմբակային ցուցահանդես Ժնևում, 2005թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Նյու Յորք, 2006թ. խմբակային ցուցահանդես Սուրբ Հուբերտի պատկերասարահում, Լիոն, 2006թ. և 2007թ. անհատական ցուցահանդեսներ Վենթվորթ պատկերասրահում, Վաշինգտոն, 2008թ. և 2009թ. անհատական ցուցահանդեսներ Վենթվորթ պատկերասրահում, Ատլանտա, 2009թ. անհատական ցուցահանդես Վենթվորթ պատկերասրահում, Չիկագո, 2009թ. անհատական ցուցահանդեսներ Վենթվորթ պատկերասրահում, Մայամի: