<< ՆԿԱՐԻՉՆԵՐ

Հրայր Գրիգորյան
Հրայր Գրիգորյան [ՆԿԱՐԻՉՆԵՐ]

Ծնվել է 1940 թվականի  հունիսի 6-ին  Հոռոմ գյուղում: 1958-1963 թվականներին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական բաժինը գերազանցության դիպլոմով:  1963 թվականին ընդունվել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիան:  1966 թվականին սովորել է Վիլնյուսի գեղարվեստի ինստիտուտում:  1968-1971 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1974 թվականից ՍՍՀՄ նկարիչների միության անդամ է:  1996 թվականից միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ  է(UNESCO): 2000 թվականին արժանացել է Պրոֆեսորի պատվավոր կոչման: 1971 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:  2005 թվականից միջազգային արվեստի ակադեմիայի անդամ է : Պարգևատրվել է  Ֆ. Նանսենի անվան,  ՀՀ Կրթության և Գիտության  նախարարության և ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե հուշամեդալներով:

 Ցուցահանդեսներ.

 1963 թ. Կալինիգրադի մարզ, Սովետսկ, 1976թ.  Երևան կինոյի տուն, 1983թ. Հոլանդիա, 1985թ.  Կահիրե,Եգիպտոս, 1986թ.  Մոսկվա և Գերմանիա, 1993թ. Ամստերդամ, Հոլանդիա, 2000թ. Ֆրանսիա: