<< ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ

Հռիփսիմե Մարգարյան
Հռիփսիմե Մարգարյան [ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ]
Հեռախոս (+374 10) 580 769
Հասցե ՀՀ, Երևան, Փ. Բյուզանդի 53-55

Ծնվել է Երևանում 1975 թվականի նոյեմբերի 13-ին: 1992 թվականին ընդունվել է Բաց Համալսարան` սովորել հագուստի գեղարվեստական ձեւավորման բաժնում: 1998թվականին գերազանց ավարտել է Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիան: Սկսած 1997թվականից ստեղծագործական գործունեություն է ծավալել` ակտիվորեն մասնակցելով հանրապետական ցուցահանդեսների, ինչպես նաև կատարել է հրատարակչական ձեւավորումներ: Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի, Միջին Արեւելքի և ԱՄՆ մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում: 1999թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է, իսկ 1998թվականից` Միջազգային Դիզայներների Միության անդամ: Հռիփսիմեի ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Ցուցահանդեսներ 2009թ. Հայաստանի Նկարիչների միություն, Երևան, 2008թ. ՙԱրև Արթ Սրահ՚, Երևան, 2007 թ. ’’Stephanie’s’’ Պատկերասրահ, ԱՄՆ, Լա Կանադիա, 2006թ. ՙՆանտի մշակույթի տուն՚, Ֆրանսիա, 2005թ. Հայաստանի Նկարիչների միություն , Երեւան, 2004թ."International Club Berlin" Հայաստանի դեսպանատուն, Գերմանիա, 2003թ. Հայաստանի Նկարիչների մություն ՙԳրաֆիկայի Հանարապետական ցուցահանդես՚, 2002թ. Աթենքի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի պատկերասրահ, Հունաստան, 2002թ. Արվեստի Վարպետների պատկերասրահ , Մարսել, Ֆրանսիա, 2001թ. "Green Art" պատկերասրահ, Դուբայ, ԱՄԷ, 2000թ. "Al Fayrouz", պատկերասրահ, Մանամա, Բահրեյն, 1999թ. Հայաստանի Նկարիչների միություն , Երևան, 1998թ. "Cite International des Arts" ցուցասրահ Փարիզ, Ֆրանսիա: