Ծնվել է 1961 թվականին Երևանում: 1983-1988 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետում: Սկսել է ցուցադրվել 1986 թվականից Երևանի նկարիչների միությունում:
Ցուցահնադեսներ.
1991թ. Լոնդոնի Թագավորական Ակադեմիայում (Royal Academy of London), 1989-1990թ. Շվեյցարիայի Բազել քաղաքում, 1993-1994թթ. Փարիզի "Ֆլորա Ժանսեն", "Ռիշելյե" ցուցասրահներում և "Դրոու" աուկցիոնում, 1997թ. Լոս Անջելեսի համաշխարհային Art Expo-ում, 1998թ. և 2003-2004թթ. Նյու Յորքի Արտ Էքսպոյում, 2006 թ. Մոսկվայի "Манеж" -ում, 2009թ. Մոսկվայի "ЦДХ"-ում (Центральный Дом Художника):
Այժմ ցուցադրվում է ԱՄՆ-ի "Wentworth" ցուցասրահում, Կալիֆորնիայի Կարմել քաղաքի "Collectors Gallery" և "L'Vernisaje" ցուցասրահներում, Ֆլորենցիայի "Reneissance" ցուցասրահում, Մոսկվայի "Baraca" ցուցասրահում,Նյու Յորքի "Interart" ցուցասրահում, ԱՄՆ-ում "Sirani" ցուցասրահում և Երևանում "Արամե" Պատկերասրահում:
Նկարների մեծամասնությունը գտնվում են աշխարհի տարբեր անկյուններում և մասնավոր հավաքածուներում: