Լուսինե Բարսեղյան [ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ]
Ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 8-ին Գյումրիում: 2002 թվականին ավարտել է Երևանի դատական հոգեբանության ինստիտուտը և նույն թվականին ընդունվել է Գյումրիի ակադեմիայի թատերական ռեժիսորայի բաժինը: Զբաղվում է զգեստների և ակսեսուարների ձևավորմամբ: Զգեստների հավաքածուները ներկայացրել է տարբեր նորաձևության ցուցադրությունների:
2004 թվականին մասնակցել է նորաձևության շաբաթվա ցուցադրություններին և արժանացել է մրցանակի, նույն թվականին ներկայացրել է երեկոյան զգեստների հավաքածու, 2005 թվականին ներկայացրել է մորթիների հավաքածուներ, 2007 թվականին մասնակցել է նորաձևության տարբեր ցուցադրումների, 2008 թվականին Մոխիտո կարաոկեում ունեցել է անհատական ցուցահանդես' տարբեր ոճերի մեջ, 2009 թվականին կազմակերպել է լողազգեստների, գլխարկների և պայուսակների անհատական ցուցահանդես:
Կատարում է հարսանյաց, բեմական, երեկոյան զգեստների, հարսանյաց սրահների, մոմերի, բաժակների ձևավորում, տարոսիկների պատրաստում, ֆուրշետի կազմակերպում և այլն: