<< ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Մարի Ադամյան
Մարի Ադամյան [ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ]
Հասցե ՀՀ, Երևան

Ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 23, Երևանում: 1998 թվականին ավարտել է Երեվանի Ճարտարապետա-շինարարական Ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: 2002 թվականից առ այսօր աշխատում է որպես նկարիչ-ձևավորող: 2003 թվականից սկսած մասնակցել է բազմաթիվ Հանրապետական և Միջազգային ցուցահանդեսների, մրցույթների: 2005 թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է, նաև հանդիսանում է մի քանի միջազգային կազմակերպությունների անդամ: Ցուցահանդեսներ. 2005 թ. անհատական ցուցահանդես ԱԿՈՒՄԲ-ի ցուցասրահում, Երևանում, 2008 թ. անհատական ցուցահանդես Նարեկացի Արվեստի Միությունում, Երևանում, 2009թ. ԱՄՆ-ի դեսպանատան ցուցասրահում, 2007թ. խմբակային միջազգային ցուցահանդեսներ Լոնդոնում, Ֆարո եվ Ալբուֆեյրա քաղաքներում, Պորտուգալիա, նաև Ռատներ թանգարանում Բետեսդայում, ԱՄՆ: 2007թ. մասնակցել և ներկայացրել է Հայաստանը Միջազգային Մետաքսե Նկարիչների Փառատոնին Մեծ Բրիտանիայում, Էսսեքսում, 2008 թ. հունիսին մասնակցել է Հայաստանի Նկարիչների Միության 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին: 2008 թվականի սեպտեմբերին մասնակցել է խմբակային ցուցահանդեսի Համբուրգում, Գերմանիա: