Տաթեվիկ Հարությունյան [ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ]
Հեռախոս (+374 91) 059515
Էլ. հասցե lazzarus.fashion@gmail.com
Հասցե ք. Երեվան, Խանջյան 13, 4 հարկ, 405:
Ծնվել է 1984թ. Երեվանում: 2007 թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանը: Նույն թվականին ավարտել է ՛՛Ատեքս՛՛ Նորաձեվության Կենտրոնի հագուստի դիզայն եվ մոդելավորում բաժինը: 2007թ. Նոյեմբեր ամսին իրականացրել է առաջին հավաքածուի ցուցադրությունը ՛՛Մոսկվայի Տուն՛՛ Մշակութային-Գործարարական Կոնտրոնում: Ներկայացրել է ՛՛Սառցե ֆանտազիաներ՛՛ հավաքածուն՝ Johnny Walker վիսկիների պրեզենտացիայի շրջանակներում: 2008 թ. համագործակցել է ՛՛Դիլիջան Ֆրոլովա՛՛ ընկերության եվ ՛՛Արմենիա'' Պետական Բժշկական Կենտրոնի հետ՝ ստեղծելով հագուստ Drinks Expo եվ Health Expo ցուցահանդեսների համար: 2009 թ. Սեպտեմբերին մասնակցել է ՛՛Ռուսկի Սիլուետ՛՛ դիզայներների մրցույթին՝ ներկայացնելով ՛՛Լեդի-Դենդի՛՛ (Ջազը եվ նորաձեվությունը) հավաքածուն: Ստացել է հատուկ մրցանակ՝ անհատական ցուցադրության կազմակերպում մեկ տարվա ընթացքում: Նույն թվականի հոկտեմբերին մասնակցել է ՛՛Ռետրո՛՛ Նորաձեվության ցուցադրությանը ՛՛Մոսկվայի Տուն՛՛ Մշակութային-Գործարարական Կոնտրոնում: 2010 թ. Փետրվար ամսին իրականացրել է անհատական ցուցադրություն GIZA ակումբում՝ ներկայացնելով իր բոլոր հավաքածուները: 2010 թվականի ապրիլ ամսին մասնակցել է ՛՛Հայ Մոդելավորող 2010՛՛ դիզայներների մրցույթին եվ զբաղեցրել երկրորդ տեղը: Նույն թվականի մայիս ամսին ՛՛Լեդի-Դենդի՛՛ հավաքածուն մասնակցել է Prime ամսագրի շապիկի ֆոտո շարքին երգչուհի Ջուսի հետ: 2008 թ. հունիս ամսին հիմնադրել է ՛՛ԼԱԶԶԱՐՈՒՍ՛՛ Նորաձեվության Ստուդիան: Օգոստոս ամսին մասնակցել է ՛՛Հարս՛՛ ամսագրի կողմից կազմակերված հատուկ նախագծին՝ ՛՛Դիզայներները հարսի դերում՛՛ , ստեղծել հարսանեկան քող եվ նկարահանվել ֆոտո շարքում: