<< ՆԿԱՐԻՉՆԵՐ

Վալմար (Վոլոդյա Մարգարյան)
Վալմար (Վոլոդյա Մարգարյան) [ՆԿԱՐԻՉՆԵՐ]
Հասցե Փ.Բյուզանդի 53-55, Երևան , Հայաստան

Ծնվել է Գյումրիում 1948 թվակնին ապրիլի 21-ին: 1972թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը: Սկսած 1972 թվականից, բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել' ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսներին: 1976 թվականից Վալմարը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1994 թվականից' միջազգային նկարիչների միության անդամ (UNESCO): Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցաբակների: 2006թ. ՀՀ վաստակավոր նկարչի կոչմանը: 2007թ. ոսկե մեդալին: 2008թ. ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40 ավել անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներով' կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:   Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրների գալերեաների հետ: Ցուցահանդեսներ 1999թ.  "Cite Internationale des Arts", Փարիզ, Ֆրանսիա, 2002թ. "Al Fayrouz" պատկերասրահ, Մանամա, Բահրեյն, 2000թ. Արվեստի  միջազգային ֆեստիվալ, Կիև, Ուկրաինա, 2000թ. "Kew"  պատկերասրահ, Նյու-Յորք, ԱՄՆ, 2001թ. "Green Art" պատկերասրահ, Դուբայ, ԱՄԷ, 2002թ. "Maison de laArtisanat" պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա, 2002թ. Աթենքի քաղաքապետարանի մշակույթի կենտրոն, Հունաստան, 2003թ. "Evan" պատկերասրահ, Նյու-Յորք, ԱՄՆ, 2004թ. Անդրկովկասյան Արտ Էքսպո, Թբիլիսի, Վրաստան, 2004թ. "International Club Berlin" Հայաստանի դեսպանատուն, Գերմանիա, 2005թ. "Վալմարի արվեստի սրահ", Երևան, Հայաստան, 2006թ. "Նանտի մշակույթի տուն", Ֆրանսիա, 2007թ. "Stephanie's" պատկերասրահ, ԱՄՆ, 2008թ. Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան :

Էջի սկիզբ