Կայքի օրենքները

Բարի գալուստ մեր կայք: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԿԱՅՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ: Կայքի օգտագործման օրենքները և պայմանները (այսուհետև' "Օրենքներ") հանդիսանում են իրավական Համաձայնագիր Ձեր և myart.am կայքի միջև (այսուհետև' "myART"): Կայքի օգտագործումը Ձեր կողմից հավաստում է Օրենքների ընդունման և դրանց համաձայն գործելու մասին: Եթե Դուք համաձայն չեք Օրենքներին, խնդրում ենք չօգտվել այս կայքից:

myART-ը իրավունք է վերապահում իր նախաձեռնությամբ փոփոխություն կատարել հիշյալ Համաձայնագրում ժամանակ առ ժամանակ, և կայքի օգտագործումը ենթարկվում է տվյալ պահին գործող Օրենքներին:

Կայքի օգտագործման թույլտվություն և պարունակություն

Այս կայքը տնօրինվում  և ղեկավարվում է myART-ի կողմից: Կայքի պարունակությունը, ներառյալ, տեքստերը, գրաֆիկները, լուսանկարները, պատկերները, նկարները, համակարգչային ծրագիրը տնօրինվում են  myART-ի կողմից, հանդիսանում են հեղինակների սեփականությունը և պաշտպանված են հեղինակային իրավունքի մասին օրենքով և մտավոր սեփականությանը վերաբերող այլ օրենքներով:

myART-ը չպետք է կրի որևէ կորուստներ, վնասներ կամ ծախսեր կապված կայքի Օրնենքերի խախտման կամ կայքի կամ նրա պարունակության անօրինական օգտագործման  հետ:

 

Կայքի օգտագործումը

Այս կայքը և նրա պարունակությունը  ստեղծված են myART-ում գրացված անդամների և կայքի հաճախորդների համար: Կայքի Օրենքներով Կայքի, նրա պարունակության կամ որևէ գործառության այլ նպատակներով կիրառման դեպքում, որոնք չեն թույլատրվում, անմիջապես անվավեր կճանաչվեն տվյալ օգտագործողի գրանցման անունը և  գաղտնաբառը կամ կդադարեցվեն տվյալ օգտագործողին myART-ի կողմից տրված թույլտվությունները:

myART-ի  և նրա պարունակության (նկարներ, պատկերներ և այլն) պաշտպանության  համար բոլոր նկարների, պատկերների վրա կլինի կայքի լոգոն:  Դուք  չեք կարող  հեռացնել հեղինակային իրաավունքին կամ սեփականությանը վերաբերող ծանուցումները կայքի պարունակությունը հանդիսացող նկարներից, պատկերներից կամ այլ նյութերից:

myART կայքում գրանցվելը/ հաշվի բացումը

myART կայքում գրանցվելը/ հաշիվ ունենալը Ձեզ կընձեռնի որոշ առավելություններ: myART կայքում  հաշիվ ունենալով' Դուք համաձայնվում և պարտավորվում եք տրամադրել միայն ճիշտ և հավաստի տեղեկատվություններ: myART-ը իրեն իրավունք է վերապահում իր սեփական հայեցողությամբ որոշում կայացնել Ձեզ գրանցելու/ հաշիվ տրամադրելու վերաբերյալ, իսկ Դուք պարտավորվում եք ընդունել կայքի օրենքներն ու պայմանները: Դուք պարտավորվում եք պահպանել  Ձեր հաշվի անվան, գաղտնաբառի գաղտնիությունը, և չտարածել այն կամ  երրորդ անձանց թույլ տալ  օգտվել կայքում ունեցած Ձեր հաշվից: Դուք համաձայնում եք ծանուցել myART-ին ցանկացած ոչ իրավասու անձի կողմից հաշվից օգտվելու մասինլ: myART-ը չի կարող և պատասխանատու չի լինի որևէ կորստի կամ վնասի համար, որոնք  առաջացել են Ձեր կողմից  հիշյալ պարտավորությունները չկատարելու հետևանքով: myART կայքին անդամակցումը Ձեզ բացառիկ իրավունք և հնարավորություն կտա ստեղծել Ձեր անձնական վեբ-էջը/ ցուցահանդեսը և  ներկայացնել աշխարհին Ձեր աշխատանքները:

Կայքի և նրա պարունակության օգտագործումը  ղեկավարվում է  համապատասխան օրենքով: myART-ը իրեն իրավունք է վերապահում իր սեփական հայեցողությամբ  հեռացնել լուսանկարներ, նկարներ, պատկերներ, դիտողություններ և այլն, որոնք պատունակում են վիրավորական տարրեր կայքի այցելուների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում էրոտիկ ժանրին վերաբերող նկարներին, ինչպես նաև բռնության, կամ ռասսայական ու կրոնական անընդունելի տարրեր պարունակող աշխատանքներին: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ հեղինակները իրենք կարող ենք գիտակցել թույլատրելի սահմանները: Նաև, myART-ի ադմինիստրացիան իրավունք ունի դադարեցնել կայքում ունեցած Ձեր հաշվից օգտվելու և  նկարներ ու այլն բեռնելու իրավասությունները ցանկացած ժամանակ, ցանկացած պատճառով, նախորոք ծանուցելով կամ առանց և Դուք պարտավորվում եք անմիջապես դադարեցնել օգտվել կայքի Ձեր հաշվից: myART իրավուքն ունի նաև արգելել կամ հեռացնել Ձեր կողմից բեռնավորված ցանկացած նկար, պատկեր կամ այլն ցանկացած պատճառով և Դուք պարտավորվում եք անմիջապես դադարեցնել բեռնել նման նկարներ,  պատկերներ և այլն:

Խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ են  պորնոգրաֆիկ աշխատանքները:

myART կայքում Դուք կարող եք բեռնել միայն այն լուսանկարները, պատկերները, նկարները և այլն, որոնց հրատարակման իրավունքը Ձերն է:

Քանի որ ժամանակ առ ժամանակ անհնար է լինում հստակ սահմանել կյաքի այս կամ այն պայմանի/օրենքի խախտումը, կայքի ադմինիստրացիային է պատկանում վերջնական որոշում կայացնելու իրավունքը:

Կայքում կարող են լինել  հղումներ այլ վեբ-կայքերին, որոնք չեն կարգավորվում myART  կողմից և այդ իսկ պատճառով myART  պատասխանատու չէ այդ կայքերի պարունակության համար և այդ կայքերից օգտվելու հետևանքով Ձեր կրած վնասների կամ կորուստների համար:

Կայքից օգտվել կարող է յուրաքանչյուրը, ով ցանկանում է ցուցադրել իր աշխատանքները: Դրա համար անհրաժեշտ է միայն գրանցվել կայքի ՙԳրանցվել՚ էջում' լրացնելով անհրաժեշտ տեղեկությունը:

Գրանցումից հետո դառնում եք կայքի անդամ, ունենում եք Ձեր վեբ էջը, որը պետք է ինքներդ վարեք, բեռնեք նկարներով և այլն' միևնույն ժամանակ չխախտելով կայքի օրենքները:

MyART կայքում տեղադրված բոլոր նկարենրի, լուսանկարների, պատկերների և այլնի հեղինակային իրավունքը պատկանում է նրանց հեղինակներին, և այդ  նկարենրի, լուսանկարների, պատկերների և այլնի օգտագործումը հնարավոր է միայն հեղինակի կողմից թույլտվություն ստանալու դեպքում:

 

Էջի սկիզբ